-
Մարկոս 7
- 1 Փարիսեցիներէն ու դպիրներէն ոմանք՝ որ եկած էին Երուսաղէմէն՝ իր քով հաւաքուեցան:
- 2 Երբ տեսան թէ անոր աշակերտներէն ոմանք՝ պիղծ, այսինքն՝ անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն, մեղադրեցին.
- 3 որովհետեւ Փարիսեցիներն ու բոլոր Հրեաները հաց չեն ուտեր՝ մինչեւ որ լա՛ւ մը լուան իրենց ձեռքերը, քանի որ նախնիքներուն աւանդութիւնը կը պահեն:
- 4 Շուկայէն եկած ատեն եթէ չլուացուին՝ չեն ուտեր: Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը պահեն, ինչպէս՝ գաւաթներու, փարչերու, պղինձէ անօթներու եւ սեղաններու լուացումը:
- 5 Հետեւաբար Փարիսեցիներն ու դպիրները հարցուցին անոր. «Ինչո՞ւ քու աշակերտներդ նախնիքներուն աւանդութեան համաձայն չեն շարժիր, եւ անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն»:
- 6 Ինք ալ պատասխանեց անոնց. «Եսայի ճի՛շդ մարգարէացաւ ձեր մասին, կեղծաւորնե՛ր, ինչպէս գրուած է. “Այս ժողովուրդը միայն շրթունքո՛վ կը պատուէ զիս, բայց իրենց սիրտը հեռու է ինձմէ.
- 7 ու պարապ տեղը կը պաշտեն զիս՝ մարդոց պատուէրները իբր վարդապետութիւն սորվեցնելով”:
- 8 Որովհետեւ Աստուծոյ պատուիրանը ձգելով՝ մարդո՛ց աւանդութիւնը կը պահէք, ինչպէս՝ փարչերու եւ գաւաթներու լուացումը, ու ասոնց նման շատ ուրիշ բաներ կ՚ընէք»:
- 9 Եւ ըսաւ անոնց. «Լա՛ւ կ՚անարգէք Աստուծոյ պատուիրանը, որպէսզի ձեր աւանդութիւնը պահէք:
- 10 Քանի որ Մովսէս ըսաւ. “Պատուէ՛ հայրդ ու մայրդ. եւ ո՛վ որ անիծէ իր հայրը կամ մայրը, մահո՛վ թող վախճանի”:
- 11 Բայց դուք կ՚ըսէք. “Եթէ մէկը իր հօր կամ մօր ըսէ. "Ի՛նչ օգուտ որ ինձմէ պիտի ստանաս՝ Աստուծոյ տալիք կորբան է", (որ կը նշանակէ՝ ընծայ,) ան ազատ կ՚ըլլայ”,
- 12 եւ ա՛լ թոյլ չէք տար անոր՝ բա՛ն մը ընել իր հօր կամ մօր:
- 13 Անվաւեր կը դարձնէք Աստուծոյ խօսքը՝ ձեր փոխանցած աւանդութեամբ, ու շատ ուրիշ բաներ կ՚ընէք՝ ասոր նման»:
- 14 Ամբողջ բազմութիւնը իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Բոլո՛րդ ալ մտիկ ըրէք ինծի, ու հասկցէ՛ք:
- 15 Ոչինչ կայ՝ որ դուրսէն մտնէ մարդուն մէջ ու կարող ըլլայ պղծել զայն. հապա ինչ որ դուրս կ՚ելլէ անկէ, անիկա՛ է որ կը պղծէ մարդը:
- 16 Ո՛վ որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
- 17 Երբ ինք՝ զատուելով այդ բազմութենէն՝ տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այդ առակին մասին:
- 18 Ըսաւ անոնց. «Դո՞ւք ալ այդպէս անխելք էք. չէ՞ք ըմբռներ թէ ամէն ինչ՝ որ դուրսէ՛ն կը մտնէ մարդուն մէջ, չի կրնար պղծել զայն,
- 19 որովհետեւ ո՛չ թէ անոր սիրտին մէջ կը մտնէ՝ հապա փորը, եւ արտաքնոցը դուրս կ՚ելլէ. ուստի բոլոր կերակուրները մաքուր են՝՝»:
- 20 Նաեւ ըսաւ. «Ինչ որ կ՚ելլէ մարդուն ներսէն, անիկա՛ կը պղծէ մարդը:
- 21 Որովհետեւ ներսէ՛ն, մարդոց սիրտէ՛ն, կ՚ելլեն չար մտածումներ, շնութիւններ, պոռնկութիւններ, սպանութիւններ,
- 22 գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, ցոփութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անմտութիւն:
- 23 Այս բոլոր չար բաները ներսէ՛ն կ՚ելլեն ու կը պղծեն մարդը»:
- 24 Կանգնելով՝ անկէ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի հողամասերը, ու տուն մը մտնելով՝ կ՚ուզէր որ ո՛չ մէկը գիտնայ. բայց չկրցաւ թաքուն մնալ:
- 25 Որովհետեւ կին մը, որուն աղջիկը անմաքուր ոգի ունէր իր մէջ, լսեց անոր մասին, եկաւ եւ ինկաւ անոր ոտքը:
- 26 Այդ կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ցեղէն, ու կը թախանձէր անոր՝ որ հանէ դեւը իր աղջիկէն:
- 27 Յիսուս ըսաւ անոր. «Թո՛յլ տուր՝ որ նախ զաւակնե՛րը կշտանան, քանի որ լաւ չէ առնել զաւակներուն հացը եւ նետել շուներուն»:
- 28 Ան ալ պատասխանեց անոր. «Այո՛, Տէ՛ր. սակայն շուներն ալ՝ սեղանին ներքեւ՝ կը կերակրուին զաւակներուն փշրանքներէն»:
- 29 Յիսուս ըսաւ անոր. «Այդ խօսքիդ համար՝ գնա՛, դեւը դուրս ելաւ աղջիկէդ»:
- 30 Կինը իր տունը երթալով՝ գտաւ որ դեւը ելած էր, իսկ աղջիկը՝ պառկած մահիճին վրայ:
- 31 Դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի հողամասերէն մեկնելով՝ գնաց Գալիլեայի ծովեզերքը, Դեկապոլիսի հողամասին մէջէն:
- 32 Մէկը բերին անոր առջեւ, խուլ ու դժուարախօս, եւ կ՚աղաչէին՝ որ ձեռք դնէ անոր վրայ:
- 33 Բազմութենէն մէկդի առնելով զայն՝ իր մատները մխեց անոր ականջներուն մէջ ու թքնեց, եւ դպաւ անոր լեզուին.
- 34 ապա երկինք նայելով՝ հառաչեց ու ըսաւ անոր. «Եփփաթա՛», (որ ըսել է՝ բացուէ՛.)
- 35 իսկոյն բացուեցան անոր ականջները եւ քակուեցաւ անոր լեզուին կապը, ու շիտակ կը խօսէր:
- 36 Պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկուն ըսեն. սակայն ինք ո՛րքան կը պատուիրէր անոնց, անոնք ա՛լ աւելի կը հրապարակէին:
- 37 Չափազանց կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ան ամէն ինչ լաւ կ՚ընէ. խուլերուն լսել կու տայ, եւ համրերուն՝ խօսիլ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.