-
Մարկոս 11
- 1 Երբ մօտեցան Երուսաղէմի, եւ հասան Բեթփագէ ու Բեթանիա, Ձիթենիներու լերան մօտ, Յիսուս իր աշակերտներէն երկուքը ղրկեց՝ ըսելով.
- 2 «Գացէ՛ք այդ ձեր դիմացի գիւղը. անոր մէջ մտնելով՝ իսկոյն պիտի գտնէք կապուած աւանակ մը, որուն վրայ մա՛րդ նստած չէ. արձակեցէ՛ք զայն ու բերէ՛ք:
- 3 Եթէ մէկը ըսէ ձեզի. “Այդ ի՞նչ կ՚ընէք”, ըսէ՛ք. “Տէրոջ պէտք է”, եւ իսկոյն հոս պիտի ղրկէ զայն»:
- 4 Գացին ու գտան աւանակը, դուրսը՝ փողոցին մէջ, դրան քով կապուած, եւ արձակեցին զայն:
- 5 Հոն կայնողներէն ոմանք ըսին իրենց. «Ինչո՞ւ կ՚արձակէք այդ աւանակը»:
- 6 Իրենք ալ պատասխանեցին անոնց ինչպէս Յիսուս պատուիրեր էր, եւ թոյլ տուին իրենց:
- 7 Երբ աւանակը բերին Յիսուսի, դրին անոր վրայ իրենց հանդերձները, ու նստաւ անոր վրայ:
- 8 Շատեր իրենց հանդերձները կը փռէին ճամբային վրայ. ուրիշներ ճիւղեր կը կտրէին ծառերէն եւ կը տարածէին ճամբային վրայ:
- 9 Առջեւէն գացողներն ու իրեն հետեւողները կ՚աղաղակէին. «Ովսաննա՜. օրհնեա՜լ է ա՛ն՝ որ կու գայ Տէրոջ անունով:
- 10 Օրհնեա՜լ է մեր Դաւիթ հօր թագաւորութիւնը՝ որ կու գայ՝՝: Ովսաննա՜ ամենաբարձր վայրերուն մէջ»:
- 11 Յիսուս մտաւ Երուսաղէմ ու գնաց տաճարը: Երբ շուրջը նայեցաւ՝ ամէն բանի վրայ, արդէն իրիկուան ժամը ըլլալուն՝ մեկնեցաւ Բեթանիա տասներկուքին հետ:
- 12 Հետեւեալ օրը՝ երբ կ՚ելլէին Բեթանիայէն՝ անօթեցաւ,
- 13 եւ հեռուէն տեսնելով տերեւալից թզենի մը՝ գնաց, որ թերեւս բան մը գտնէ վրան. բայց երբ գնաց անոր քով, ոչինչ գտաւ՝ տերեւներէն զատ, որովհետեւ դեռ թուզի ատենը չէր:
- 14 Ուստի ըսաւ անոր. «Ասկէ ետք ո՛չ մէկը պտուղ ուտէ քեզմէ յաւիտեան»: Եւ իր աշակերտները լսեցին:
- 15 Երր հասան Երուսաղէմ, տաճարը մտնելով՝ Յիսուս դուրս հանեց տաճարին մէջ ծախողներն ու գնողները, տապալեց լումայափոխներուն սեղանները եւ աղաւնի ծախողներուն աթոռները,
- 16 ու թոյլ չտուաւ որ մէ՛կը անօ՛թ մը անցընէ տաճարին մէջէն:
- 17 Եւ սորվեցուց անոնց՝ ըսելով. «Միթէ գրուած չէ՞. “Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերուն”. բայց դուք զայն աւազակներու քարայր ըրիք»:
- 18 Դպիրներն ու քահանայապետները լսելով ասիկա՝ կը փնտռէին թէ ի՛նչպէս կորսնցնեն զայն, քանի կը վախնային անկէ. որովհետեւ ամբողջ բազմութիւնը ապշած էր անոր ուսուցումին վրայ:
- 19 Երբ իրիկուն եղաւ՝ քաղաքէն դուրս ելաւ:
- 20 Առտուն՝ երբ կ՚անցնէին անկէ, տեսան թզենին՝ արմատէն չորցած:
- 21 Պետրոս վերյիշեց եւ ըսաւ անոր. «Ռաբբի՛, ահա՛ թզենին որ անիծեցիր՝ չորցած է»:
- 22 Յիսուս պատասխանեց անոնց. «Հաւա՛տք ունեցէք Աստուծոյ վրայ:
- 23 Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ ըսէ այս լերան. "Ելի՛ր ու ծո՛վը նետուէ", եւ չտատամսի իր սիրտին մէջ, հապա հաւատայ թէ ի՛նչ որ ըսէ՝ կ՚ըլլայ, պիտի ըլլայ անոր՝ ի՛նչ որ ըսէ”:
- 24 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ կը խնդրէք աղօթքով, հաւատացէ՛ք թէ պիտի ստանաք, ու պիտի ըլլայ ձեզի”:
- 25 Երբ կայնիք աղօթքի, ներեցէ՛ք՝ եթէ մէկուն դէմ բան մը ունիք, որպէսզի ձեր Հայրն ալ՝ որ երկինքն է՝ ներէ ձեզի ձեր յանցանքները:
- 26 Իսկ եթէ դուք չներէք, ձեր Հայրն ալ՝ որ երկինքն է՝ պիտի չներէ ձեր յանցանքները»:
- 27 Դարձեալ եկան Երուսաղէմ: Երբ կը քալէր տաճարին մէջ, քահանայապետները, դպիրներն ու երէցները եկան անոր,
- 28 եւ ըսին. «Ի՞նչ իշխանութեամբ կ՚ընես այդ բաները. ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը՝ որ ընես այդ բաները»:
- 29 Յիսուս պատասխանեց անոնց. «Ես ալ ձեզի՛ հարցնեմ բան մը. պատասխանեցէ՛ք ինծի, ու ես պիտի ըսեմ ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները:
- 30 “Յովհաննէսի մկրտութիւնը երկինքէ՞ն էր՝ թէ մարդոցմէ”: Պատասխանեցէ՛ք ինծի»:
- 31 Անոնք կը մտածէին իրենց մէջ՝ ըսելով. «Եթէ պատասխանենք. “Երկինքէն”, պիտի ըսէ. “Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր”:
- 32 Իսկ եթէ պատասխանենք. “Մարդոցմէ”բ »: Կը վախնային ժողովուրդէն, որովհետեւ բոլորը ի՛րապէս մարգարէ կը նկատէին՝՝ Յովհաննէսը:
- 33 Ուստի պատասխանեցին Յիսուսի. «Չենք գիտեր»: Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ես ալ չեմ ըսեր ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.