-
Գաղատացիներին 5
- 1 Ուստի հաստատո՛ւն կեցէք այն ազատութեամբ՝ որով Քրիստոս ազատեց մեզ, եւ դարձեալ ստրկութեան լուծին տակ մի՛ կաշկանդուիք:
- 2 Ահա՛ ես՝ Պօղոս, ձեզի կ՚ըսեմ. «Եթէ թլփատուիք, Քրիստոս ո՛չ մէկ օգուտ կ՚ունենայ ձեզի»:
- 3 Եւ ամէն թլփատուող մարդու դարձեալ կը վկայեմ թէ պարտաւոր է գործադրել ամբո՛ղջ Օրէնքը:
- 4 Քրիստոս ոչինչ դարձած է ձեզի համար, այսինքն ձեզմէ բոլոր անոնց՝ որ Օրէնքո՛վ արդարանալ կ՚ուզեն: Դուք շնորհքէն ինկած էք,
- 5 որովհետեւ մենք Հոգիին միջոցով կը սպասենք հաւատքո՛վ եղած արդարութեան յոյսին:
- 6 Արդարեւ Քրիստոս Յիսուսի մէջ եղողին՝ ո՛չ թլփատութիւնը որեւէ ազդեցութիւն ունի, ո՛չ ալ անթլփատութիւնը, հապա հաւա՛տքը՝ որ կը ներգործէ սիրով:
- 7 Դուք լաւ կը վազէիք. ո՞վ կասեցուց ձեզ՝ որ ճշմարտութեան չանսաք:
- 8 Այս դրդումը անկէ չէ՝ որ ձեզ կանչեց:
- 9 Քիչ մը խմորը ամբո՛ղջ զանգուածը կը խմորէ:
- 10 Բայց ես ձեր մասին համոզուած եմ Տէրոջմով, թէ բնա՛ւ ուրիշ կերպ պիտի չմտածէք: Իսկ ա՛ն որ ձեզ կը վրդովէ՝ ո՛վ որ ըլլայ՝ պիտի կրէ իր դատապարտութիւնը:
- 11 Սակայն, եղբայրնե՛ր, ա՛լ ինչո՞ւ կը հալածուիմ, եթէ ես տակաւին թլփատութիւն կը քարոզեմ. ուրեմն խաչին գայթակղութիւնը ոչնչացա՞ծ է:
- 12 Երանի՜ թէ նոյնիսկ կտրուէին անո՛նք՝ որ ձեզ տակնուվրայ կ՚ընեն:
- 13 Որովհետեւ դուք ազատութեա՛ն կանչուած էք, եղբայրնե՛ր. միայն թէ ձեր ազատութիւնը մարմինի ցանկութիւններու առիթ չըլլայ, հապա սիրո՛վ իրարու ծառայեցէք:
- 14 Քանի որ ամբողջ Օրէնքը սա՛ մէկ խօսքին մէջ կը գործադրուի. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
- 15 Բայց եթէ զիրար խածնէք եւ լափէք, զգուշացէ՛ք որ իրարմէ չսպառիք:
- 16 Ուստի սա՛ կ՚ըսեմ. «Հոգիո՛վ ընթացէք, ու մարմինին ցանկութիւնը պիտի չգործադրէք»:
- 17 Որովհետեւ մարմինը կը ցանկայ Հոգիին հակառակ, ու Հոգին՝ մարմինին հակառակ. եւ ասոնք իրարու հակառակ են, որպէսզի չընէք ի՛նչ որ ուզէք:
- 18 Բայց եթէ Հոգիէն առաջնորդուիք, ա՛լ Օրէնքին տակ չէք ըլլար:
- 19 Մարմինին գործերը բացայայտ են. անոնք են՝ շնութիւն, պոռնկութիւն, անմաքրութիւն, ցոփութիւն,
- 20 կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, երկպառակութիւն, մրցակցութիւններ, զայրոյթ, հակառակութիւն, խռովութիւն, հերձուածներ,
- 21 չար նախանձներ, մարդասպանութիւններ, արբեցութիւններ, զեխութիւններ եւ ինչ որ ասոնց նման է. որոնց մասին կանխաւ կ՚ըսեմ ձեզի, ինչպէս ժամանակին ալ ըսած եմ, թէ այսպիսի բաներ ընողները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը:
- 22 Բայց Հոգիին պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերատարութիւն,
- 23 քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներու դէմ Օրէնք չկայ:
- 24 Անոնք որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին՝ բնական կիրքերուն ու ցանկութիւններուն հետ:
- 25 Եթէ Հոգիով կ՚ապրինք՝ նաեւ ընթանա՛նք Հոգիին համաձայն:
- 26 Սնափառ չըլլա՛նք՝ զիրար գրգռելով եւ իրարու նախանձելով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.