-
Արատքիս 14
- 1 Յետոյ նայեցայ, եւ ահա՛ Գառնուկը կայնած էր Սիոն լերան վրայ, ու անոր հետ՝ հարիւր քառասունչորս հազարը, որոնց ճակատին վրայ գրուած էր (անոր անունը եւ) անոր Հօր անունը:
- 2 Ու լսեցի երկինքէն ձայն մը՝ յորդառատ ջուրերու ձայնի պէս, եւ հզօր որոտումի մը ձայնին պէս. լսած ձայնս կը նմանէր քնարահարներուն նուագած քնարներու ձայնին:
- 3 Անոնք կ՚երգէին նոր երգ մը՝ գահին, չորս էակներուն ու երէցներուն առջեւ. ո՛չ մէկը կրնար սորվիլ այդ երգը՝ բացի այդ հարիւր քառասունչորս հազարէն, որոնք գնուած էին երկրէն:
- 4 Ասոնք անո՛նք են՝ որ չպղծուեցան կիներու հետ, քանի որ կոյս են: Ասոնք անո՛նք են՝ որ կը հետեւին Գառնուկին, ո՛ւր որ ան երթայ. ասոնք գնուեցան մարդոց մէջէն՝ երախայրիք ըլլալու Աստուծոյ ու Գառնուկին:
- 5 Նենգութիւն չգտնուեցաւ իրենց բերանը, որովհետեւ անարատ են:
- 6 Տեսայ նաեւ ուրիշ հրեշտակ մը, որ կը թռչէր երկինքի մէջ եւ ունէր յաւիտենական աւետարանը՝ քարոզելու երկրի վրայ բնակող բոլոր ազգերուն, տոհմերուն, լեզուներուն ու ժողովուրդներուն:
- 7 Ան բարձրաձայն կ՚ըսէր. «Վախցէ՛ք Աստուծմէ եւ փա՜ռք տուէք անոր, որովհետեւ անոր դատաստանին ժամը հասաւ. երկրպագեցէ՛ք անոր՝ որ ստեղծեց երկինքը, երկիրը, ծովն ու ջուրերուն աղբիւրները»:
- 8 Ուրիշ հրեշտակ մը հետեւեցաւ անոր եւ ըսաւ. «Կործանեցա՜ւ, կործանեցա՜ւ մեծ Բաբելոնը, որովհետեւ բոլոր ազգերուն խմցուց իր պոռնկութեան զայրոյթի գինիէն»:
- 9 Երրորդ հրեշտակ մըն ալ հետեւեցաւ անոնց ու բարձրաձայն ըսաւ. «Ո՛վ որ երկրպագէ գազանին ու անոր պատկերին, եւ ընդունի անոր դրոշմը իր ճակատին կամ իր ձեռքին վրայ,
- 10 անիկա՛ պիտի խմէ Աստուծոյ զայրոյթի գինիէն, որ անխառն լեցուած է անոր բարկութեան բաժակին մէջ, ու կրակով եւ ծծումբով պիտի տանջուի սուրբ հրեշտակներուն առջեւ ու Գառնուկին առջեւ:
- 11 Անոնց տանջանքին ծուխը պիտի բարձրանայ դարէ դար՝՝. ցերեկ ու գիշեր հանգստութիւն պիտի չունենան անոնք՝ որ կ՚երկրպագեն գազանին ու անոր պատկերին, եւ ո՛վ որ կ՚ընդունի անոր անունին դրոշմը»:
- 12 Հո՛ս է համբերութիւնը սուրբերուն, որոնք կը պահեն Աստուծոյ պատուիրաններն ու Յիսուսի հաւատքը:
- 13 Ու լսեցի երկինքէն ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Գրէ՛. այժմէ՛ն իսկ երանելի են այն մեռելները՝ որ կը մեռնին Տէրոջմով»: «Այո՛,- կ՚ըսէ Հոգին,- թող հանգչին իրենց աշխատանքէն, քանի որ իրենց գործերը կը հետեւին իրենց»:
- 14 Ապա նայեցայ, եւ ահա՛ ճերմակ ամպ մը կար, ու ամպին վրայ մէկը բազմած էր՝ մարդու Որդիին նման. իր գլուխը ունէր ոսկիէ պսակ մը, եւ իր ձեռքին մէջ՝ սուր մանգաղ մը:
- 15 Ուրիշ հրեշտակ մը դուրս ելաւ տաճարէն, ու բարձրաձայն աղաղակեց ամպին վրայ բազմողին. «Ղրկէ՛ քու մանգաղդ եւ հնձէ՛. որովհետեւ հնձելու ժամը հասաւ, քանի որ երկրի հունձքը հասունցած է»:
- 16 Ամպին վրայ կը բազմողն ալ դրաւ իր մանգաղը երկրի վրայ, ու երկիրը հնձուեցաւ:
- 17 Ուրիշ հրեշտակ մը դուրս ելաւ երկինքի մէջ եղող տաճարէն. ի՛նք ալ ունէր սուր մանգաղ մը:
- 18 Նաեւ զոհասեղանէն դուրս ելաւ ուրիշ հրեշտակ մը՝ որ իշխանութիւն ունէր կրակին վրայ. հզօր կանչով գոչեց անոր՝ որ ունէր սուր մանգաղը. «Ղրկէ՛ քու սուր մանգաղդ ու կթէ՛ երկրի այգիին ողկոյզնե՛րը, որովհետեւ անոր խաղողները հասունցած են»:
- 19 Ուստի այդ հրեշտակը դրաւ իր մանգաղը երկրի վրայ, կթեց երկրի այգիին խաղողները եւ նետեց Աստուծոյ զայրոյթի մեծ հնձանին մէջ:
- 20 Հնձանը կոխուեցաւ քաղաքէն դուրս, ու արիւն ելաւ հնձանէն՝ մինչեւ ձիերուն սանձերը, հազար վեց հարիւր ասպարէզի տարածութեան վրայ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.