-
Յովհաննէս 16
- 1 «Այս բաները խօսեցայ ձեզի՝ որպէսզի չգայթակղիք:
- 2 Իրենց ժողովարաններէն պիտի վռնտեն ձեզ. նոյնիսկ ժամը պիտի գայ, երբ ո՛վ որ սպաննէ ձեզ՝ այնպէս պիտի կարծէ թէ պաշտամունք կը կատարէ Աստուծոյ:
- 3 Եւ այս բաները պիտի ընեն ձեզի, որովհետեւ ո՛չ Հայրը ճանչցան, ո՛չ ալ՝ զիս:
- 4 Բայց այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի երբ ժամը գայ՝ յիշէք թէ ես ըսի ձեզի: Ասոնք սկիզբէն չըսի ձեզի, որովհետեւ ձեզի հետ էի»:
- 5 «Սակայն հի՛մա կ՚երթամ զիս ղրկողին քով, եւ ձեզմէ ո՛չ մէկը կը հարցնէ ինծի. “Ո՞ւր կ՚երթաս”:
- 6 Բայց քանի որ այս բաները խօսեցայ ձեզի, ձեր սիրտը տրտմութեամբ լեցուեցաւ:
- 7 Սակայն ես ճշմարտութիւնը կ՚ըսեմ ձեզի. “Աւելի օգտակար է ձեզի՝ եթէ ես երթամ”: Որովհետեւ եթէ չերթամ՝ Մխիթարիչը չի գար ձեզի. իսկ եթէ մեկնիմ՝ զինք պիտի ղրկեմ ձեզի:
- 8 Ու երբ ինք գայ՝ պիտի կշտամբէ աշխարհը մեղքի համար, արդարութեան համար ու դատաստանի համար:
- 9 Մեղքի համար՝ քանի որ չեն հաւատար ինծի.
- 10 արդարութեան համար՝ որովհետեւ ես կ՚երթամ իմ Հօրս քով, եւ ա՛լ պիտի չտեսնէք զիս.
- 11 դատաստանի համար՝ քանի որ այս աշխարհի իշխանը դատուած է:
- 12 Տակաւին շատ բաներ ունիմ՝ ձեզի ըսելու, բայց հիմա չէք կրնար հանդուրժել:
- 13 Իսկ երբ ինք՝ Ճշմարտութեան Հոգին գայ, ամբո՛ղջ ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ. որովհետեւ պիտի չխօսի ինքնիրմէ, հապա ինչ որ լսէ՝ զայն պիտի ըսէ, ու գալիքները պիտի հաղորդէ ձեզի:
- 14 Ինք պիտի փառաւորէ զիս, որովհետեւ պիտի ստանայ իմինէս ու հաղորդէ ձեզի:
- 15 Ամէն ինչ որ Հայրը ունի՝ ի՛մս է. ուստի ըսի ձեզի թէ պիտի առնէ իմինէս ու հաղորդէ ձեզի»:
- 16 «Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս, քանի որ ես կ՚երթամ Հօրը քով»:
- 17 Ուստի աշակերտներէն ոմանք կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ասիկա, որ կ՚ըսէ մեզի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”: Նաեւ. “Քանի որ ես կ՚երթամ Հօրը քով”»:
- 18 Ուրեմն կ՚ըսէին. «Ի՞նչ է ասիկա՝ որ կ՚ըսէ. “Քիչ մը ատենէն”. չենք գիտեր ի՛նչ կը խօսի»:
- 19 Ուստի Յիսուս, գիտնալով թէ կ՚ուզեն հարցնել իրեն, ըսաւ անոնց. «Զիրա՞ր կը հարցափորձէք, քանի որ ըսի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”:
- 20 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք պիտի լաք ու ողբաք, բայց աշխարհը պիտի ուրախանայ. դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմութիւնը պիտի փոխուի ուրախութեան”:
- 21 Կին մը տրտմութիւն կ՚ունենայ ծննդաբերութեան ատեն, որովհետեւ իր ժամը հասած է. բայց երբ ծնանի մանուկը՝ ա՛լ չի յիշեր տառապանքը, ուրախանալով որ մարդ մը ծնաւ աշխարհի մէջ:
- 22 Ուրեմն դո՛ւք ալ տրտմութիւն ունիք հիմա. բայց ես դարձեալ պիտի տեսնեմ ձեզ ու ձեր սիրտը պիտի ուրախանայ, եւ ո՛չ մէկը ձեզմէ պիտի յափշտակէ ձեր ուրախութիւնը:
- 23 Այդ օրը՝ ոչինչ պիտի հարցնէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ խնդրէք Հօրմէն՝ իմ անունովս, պիտի տայ ձեզի:
- 24 Մինչեւ հիմա՝ ոչինչ խնդրեցիք իմ անունովս. խնդրեցէ՛ք՝ ու պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լման ըլլայ”»:
- 25 «Այս բաները առակներով խօսեցայ ձեզի. բայց ժամը պիտի գայ, երբ ա՛լ առակներով պիտի չխօսիմ ձեզի, հապա բացորոշապէս պիտի հաղորդեմ ձեզի Հօրը մասին:
- 26 Այդ օրը՝ ի՛մ անունովս պիտի խնդրէք: Չեմ ըսեր ձեզի թէ պիտի թախանձեմ Հօրը՝ ձեզի համար.
- 27 քանի որ ի՛նք՝ Հայրը կը սիրէ ձեզ, որովհետեւ դուք սիրեցիք զիս ու հաւատացիք թէ ես Աստուծմէ ելայ:
- 28 Հօրմէն ելայ եւ աշխարհ եկայ. դարձեալ կը թողում աշխարհը ու կ՚երթամ Հօրը քով»:
- 29 Իր աշակերտները ըսին իրեն. «Ահա՛ բացորոշապէս կը խօսիս հիմա, եւ առա՛կ մըն ալ չես ըսեր:
- 30 Գիտենք հիմա՝ թէ դուն գիտես ամէն բան, եւ պէտք չունիս՝ որ մէկը հարցնէ քեզի որեւէ բան. ասո՛վ կը հաւատանք թէ Աստուծմէ ելար»:
- 31 Յիսուս պատասխանեց անոնց. «Կը հաւատա՞ք հիմա:
- 32 Ահա՛ ժամը պիտի գայ ու հասած ալ է, երբ պիտի ցրուիք՝ իւրաքանչիւրը իր տեղը, եւ մինակ պիտի թողուք զիս. բայց ես մինակ չեմ, որովհետեւ Հայրը ինծի հետ է:
- 33 Այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի խաղաղութիւն ունենաք ինձմով. աշխարհի մէջ տառապանք պիտի ունենաք, բայց քաջալերուեցէ՛ք, ես յաղթեցի աշխարհին»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.