-
2 Կորինթացիներին 8
- 1 Եղբայրնե՛ր, ձեզի կը տեղեկացնենք Աստուծոյ շնորհքին մասին, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներուն.
- 2 թէ ի՛նչպէս՝ տառապանքի մեծ փորձի մը մէջ՝ իրենց առատ ուրախութիւնը եւ իրենց ծանր աղքատութիւնը ճոխացան իրենց հարուստ առատաձեռնութեամբ:
- 3 Որովհետեւ ես կը վկայեմ թէ իրենց կարողութեան համեմատ, ու կարողութենէն ալ աւելի յօժարակամ ըլլալով,
- 4 շատ պնդումով կ՚աղերսէին մեզի՝ որ ընդունինք շնորհքը եւ սուրբերուն համար եղած սպասարկութեան հաղորդակցութիւնը:
- 5 Ո՛չ թէ ինչպէս մենք կը յուսայինք, հապա իրենք զիրենք ալ տուին՝ նախ Տէրոջ, ու յետոյ մեզի՝ Աստուծոյ կամքով:
- 6 Ա՛յնքան՝ որ աղաչեցինք Տիտոսի, որ ինչպէս ան նախապէս սկսաւ, նոյնպէս նաեւ աւարտէ ձեր մէջ այդ շնորհքն ալ:
- 7 Հետեւաբար, ինչպէս դուք ճոխացած էք ամէն բանով, (հաւատքով, խօսքով, գիտութեամբ, ամբողջ փութաջանութեամբ եւ մեզի հանդէպ ձեր տածած սիրով,) ճոխացէ՛ք նաեւ այս շնորհքով:
- 8 Կը խօսիմ ո՛չ թէ հրամայելով, հապա՝ ուրիշներուն փութաջանութեան առիթով, ու փորձարկելու համար ձեր սիրոյն անկեղծութիւնը:
- 9 Քանի որ դուք գիտէք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ թէպէտ հարուստ էր՝ ձեզի համար աղքատ եղաւ, որպէսզի դուք հարստանաք անոր աղքատանալով:
- 10 Եւ այս մասին կարծիք մը կու տամ, որովհետեւ ասիկա օգտակար է ձեզի, դո՛ւք՝ որ նախապէս սկսաք՝ անցեալ տարուընէ՝ ո՛չ միայն ընել, այլ նաեւ կամենալ:
- 11 Իսկ հիմա ընե՛լն ալ կատարեցէք, որպէսզի՝ ինչպէս յօժարութիւն կար, նոյնպէս ալ կատարում ըլլայ՝ ձեր ունեցածէն:
- 12 Որովհետեւ եթէ նախապէս յօժարութիւն ըլլայ, տալը ընդունելի է՝ մէկու մը ունեցածին համեմատ, եւ ո՛չ թէ չունեցածին համեմատ:
- 13 Քանի որ ես չեմ ուզեր որ ուրիշները անդորր ըլլան ու դուք տառապիք.
- 14 հապա հաւասարութեամբ՝ հիմա, այս ատեն, ձեր լիութիւնը լրացնէ անոնց պակասը, որպէսզի անոնց լիութիւնն ալ օր մը լրացնէ ձե՛ր պակասը, եւ այսպէս հաւասարութիւն ըլլայ:
- 15 Ինչպէս գրուած է. «Անոր որ շատ ժողվեց՝ ոչի՛նչ աւելցաւ, իսկ անոր որ քիչ ժողվեց՝ ոչի՛նչ նուազեցաւ»:
- 16 Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ այս նոյն անձկալից փութաջանութիւնը դրաւ Տիտոսի սիրտին մէջ՝ ձեզի համար:
- 17 Արդարեւ ան ընդունեց մեր յորդորը. բայց աւելի՛ փութաջան ըլլալով՝ իր իսկ համաձայնութեամբ գնաց ձեզի:
- 18 Անոր հետ ղրկեցինք նաեւ այն եղբայրը, որուն գովեստը կ՚ըլլայ բոլոր եկեղեցիներուն մէջ՝ աւետարանին համար:
- 19 Եւ ո՛չ միայն այսքան, հապա նաեւ եկեղեցիներէն ընտրուեցաւ իբր մեզի ճամբորդակից՝ այս շնորհքին հետ, որ մենք կը սպասարկենք նոյն Տէրոջ փառքին համար, ու ձեր յօժարութեամբ:
- 20 Կը զգուշանայինք որ ո՛չ մէկը մեզ արատաւորէ այս ճոխութեան մէջ, որ կը սպասարկուի մեր միջոցով.
- 21 քանի որ կը մտադրէինք ո՛չ միայն Տէրոջ առջեւ, հապա մարդոց առջեւ ալ ընել ինչ որ պարկեշտ է:
- 22 Անոնց հետ ղրկեցինք մեր եղբայրը, որուն փութաջանութիւնը յաճախ փորձարկած ենք շատ բաներու մէջ, իսկ հիմա ա՛լ աւելի փութաջան է, քանի որ մեծ վստահութիւն ունի ձեր վրայ:
- 23 Ինչ կը վերաբերի Տիտոսի, ան հաղորդակիցս է ու ձեր մօտ իմ գործակիցս. իսկ մեր եղբայրները՝ եկեղեցիներէն ղրկուածներն են, եւ Քրիստոսի փառքը:
- 24 Ուրեմն ատոնց ու եկեղեցիներուն առջեւ ցո՛յց տուէք ձեր սիրոյն եւ ձեզի հանդէպ մեր պարծանքին ապացոյցը:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.