-
1 Տիմոթէոսին 6
- 1 Լուծի տակ եղող բոլոր ստրուկները թող արժանի համարեն իրենց տէրերը ամէն պատիւի, որպէսզի Աստուծոյ անունն ու վարդապետութիւնը չհայհոյուին:
- 2 Իսկ անոնք որ հաւատացեալ տէրեր ունին՝ թող չարհամարհեն զանոնք՝ որովհետեւ եղբայրներ են. այլ մանաւանդ թող ծառայեն անոնց յօժարութեամբ, քանի բարերարութենէն օգտուողները հաւատացեալ են ու սիրելի: Սորվեցո՛ւր այս բաները եւ յորդորէ՛:
- 3 Եթէ մէկը սորվեցնէ ուրիշ կերպով, ու չյարի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերուն եւ այն վարդապետութեան՝ որ համաձայն է բարեպաշտութեան,
- 4 այդպիսին հպարտացած է ու ոչինչ գիտէ, հապա վարակուած է վէճերու եւ բանակռիւներու ախտէն, որոնցմէ կը յառաջանան նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար ենթադրութիւններ,
- 5 զրաբանութիւններ՝ միտքով ապականած ու ճշմարտութենէն զրկուած մարդոց, որ կը կարծեն թէ բարեպաշտութիւնը շահավաճառութիւն է. հեռացի՛ր այդպիսիներէն:
- 6 Սակայն բարեպաշտութիւնը՝ ինքնաբաւութեամբ միասին՝ մեծ շահավաճառութիւն մըն է.
- 7 որովհետեւ ոչինչ բերինք աշխարհ, եւ բացայայտ է թէ ոչինչ կրնանք դուրս հանել անկէ.
- 8 ուստի կերակուր ու հագնելիք ունենալով՝ բաւարարուինք անոնցմով:
- 9 Բայց անոնք որ կը փափաքին հարստանալ՝ կ՚իյնան փորձութեան եւ թակարդի, ու շատ անմիտ եւ վնասակար ցանկութիւններու մէջ, որոնք կ՚ընկղմեն մարդիկը աւերումի կամ կորուստի մէջ.
- 10 որովհետեւ բոլոր չարիքներուն արմատը՝ արծաթսիրութիւնն է, որուն բաղձալով՝ ոմանք մոլորեցան հաւատքէն եւ իրենք զիրենք խոցեցին շատ ցաւերով:
- 11 Բայց դո՛ւն, ո՛վ Աստուծոյ մարդ, փախի՛ր այս բաներէն, եւ հետամո՛ւտ եղիր արդարութեան, բարեպաշտութեան, հաւատքի, սիրոյ, համբերութեան ու հեզութեան:
- 12 Պայքարէ՛ հաւատքին բարի պայքարը, բռնէ՛ յաւիտենական կեանքը՝ որուն համար կանչուեցար եւ տուիր բարի դաւանութիւնը շատ վկաներու առջեւ:
- 13 Կը պատուիրեմ քեզի՝ Աստուծոյ առջեւ, որ կեանք կու տայ բոլոր բաներուն, ու Քրիստոս Յիսուսի առջեւ, որ վկայեց բարի դաւանութիւնը Պոնտացի Պիղատոսի առջեւ,
- 14 որ պահես այս պատուէրը՝ ապրելով անբիծ, անարատ, մինչեւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի երեւումը:
- 15 Զայն իր ատենին ցոյց պիտի տայ Երանելին եւ միակ Հզօրը, Թագաւորներուն թագաւորն ու Տէրերուն տէրը:
- 16 Միայն ի՛նք ունի անմահութիւն, եւ կը բնակի անմերձենալի լոյսի մէջ: Մարդոցմէ ո՛չ մէկը տեսեր է զինք, ո՛չ ալ կրնայ տեսնել: Իրե՛ն պատիւ ու զօրութիւն յաւիտեան: Ամէն:
- 17 Պատուիրէ՛ այս աշխարհի մէջ հարուստ եղողներուն՝ որ մեծամիտ չըլլան, ո՛չ ալ յուսան անստոյգ հարստութեան, հապա՝ ապրող Աստուծոյ, որ ամէն բան կու տայ մեզի ճոխութեամբ՝ վայելելու համար:
- 18 Բարիք թող գործեն, բարի գործերով թող հարստանան, առատաձեռն եւ ուրիշին կարիքներուն հաղորդակից ըլլան,
- 19 ապագային համար իրենք իրենց լաւ հիմ դնելով իբր պահեստ՝ որպէսզի բռնեն յաւիտենական կեանքը:
- 20 Ո՛վ Տիմոթէոս, պահէ՛ քեզի յանձնուած աւանդը, խուսափելով սրբապիղծ ունայնաբանութիւններէն ու սուտանուն գիտութեան հակադրութիւններէն.
- 21 ոմանք վրիպեցան հաւատքէն՝ դաւանելով զանոնք: Շնորհքը քեզի հետ: Ամէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.