-
Յակոբէս 1
- 1 Յակոբոս, Աստուծոյ ու Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ, տասներկու տոհմերուն՝ որ ցրուած են ամէն կողմ. ողջո՜յն:
- 2 Եղբայրնե՛րս, բոլորովին ուրախութի՛ւն համարեցէք՝ երբ զանազան փորձութիւններու մէջ իյնաք,
- 3 գիտնալով թէ ձեր հաւատքին փորձը համբերութիւն կ՚իրագործէ:
- 4 Բայց համբերութիւնը թող ունենայ իր կատարեալ գործը, որպէսզի կատարեալ եւ ամբողջ ըլլաք, եւ ոչինչ պակսի ձեզի:
- 5 Իսկ եթէ իմաստութիւն կը պակսի ձեզմէ մէկուն, թող խնդրէ Աստուծմէ՝ որ բոլորին կու տայ առատապէս՝ առանց կշտամբելու, եւ պիտի տրուի անոր:
- 6 Բայց հաւատքո՛վ թող խնդրէ, առանց տատամսելու. որովհետեւ ա՛ն որ կը տատամսի՝ նման է ծովուն հողմակոծեալ ու տատանեալ ալիքներուն:
- 7 Այդ մարդը թող չկարծէ թէ որեւէ բան պիտի ստանայ Տէրոջմէն.
- 8 երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճամբաներուն մէջ:
- 9 Նուաստ եղբայրը թող պարծենայ իր բարձրացումով,
- 10 իսկ հարուստը՝ իր նուաստացումով, որովհետեւ ինք պիտի անցնի խոտի ծաղիկին պէս.
- 11 քանի որ արեւը կը ծագի այրող տաքութեամբ ու կը չորցնէ խոտը, անոր ծաղիկը կը թափի, եւ անոր տեսքին վայելչութիւնն ալ կը կորսուի: Այդպէս ալ հարուստը պիտի թառամի իր ճամբաներուն մէջ:
- 12 Երանի՜ այն մարդուն՝ որ կը տոկայ փորձութեան. որովհետեւ երբ փորձարկուի եւ ընտիր գտնուի՝ պիտի ստանայ կեանքի պսակը, որ Տէրը խոստացաւ զինք սիրողներուն:
- 13 Ո՛չ մէկը թող ըսէ՝ երբ կը փորձուի. «Աստուծմէ՛ կը փորձուիմ». որովհետեւ Աստուած չարէն չի փորձուիր, ո՛չ ալ ի՛նք կը փորձէ ոեւէ մէկը:
- 14 Սակայն իւրաքանչիւրը կը փորձուի՝ հրապուրուած ու խաբուած իր ցանկութենէն.
- 15 Յետոյ՝ ցանկութիւնը յղանալով մեղք կը ծնանի, իսկ երբ մեղքը կատարուի՝ մահ կը ծնանի:
- 16 Մի՛ մոլորիք, սիրելի՛ եղբայրներս.
- 17 ամէն բարի նուէր եւ ամէն կատարեալ պարգեւ՝ վերէն է, ու կ՚իջնէ լոյսի Հօրմէն, որուն մէջ բնա՛ւ փոփոխութիւն չկայ, ո՛չ ալ դառնալու շուք:
- 18 Ան ի՛ր փափաքով ծնաւ մեզ՝ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք երախայրիք մը ըլլանք իր արարածներուն:
- 19 Հետեւաբար, սիրելի՛ եղբայրներս, ամէն մարդ թող արագ ըլլայ՝ լսելու մէջ, դանդաղ՝ խօսելու մէջ, դանդաղ՝ բարկանալու մէջ.
- 20 որովհետեւ մարդուն բարկութիւնը չ՚իրագործեր Աստուծոյ արդարութիւնը:
- 21 Ուստի, թօթափելով ամէն աղտեղութիւն ու չարամտութեան աւելցուք, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ տնկուած խօսքը, որ կարող է փրկել ձեր անձերը:
- 22 Սակայն խօսքը գործադրողնե՛ր եղէ՛ք, եւ ո՛չ թէ միայն լսողներ՝ դուք ձեզ խաբելով:
- 23 Արդարեւ, եթէ մէկը միայն լսէ խօսքը ու չգործադրէ, կը նմանի մարդու մը՝ որ հայելիի մէջ կը դիտէ իր բնական երեսը,
- 24 որովհետեւ կը դիտէ ինքզինք ու կ՚երթայ, եւ իսկոյն կը մոռնայ թէ ի՛նչպէս էր:
- 25 Բայց ա՛ն որ ակնկառոյց կը նայի ազատութեան կատարեալ Օրէնքին ու կը կենայ անոր մէջ,- ո՛չ թէ մոռացկոտ լսող մը ըլլալով, հապա՝ գործը կատարող մը,- երանելի պիտի ըլլայ իր ըրածին մէջ:
- 26 Եթէ մէկը կը կարծէ կրօնասէր ըլլալ ու չի սանձեր իր լեզուն, այլ կը խաբէ իր սիրտը, անոր կրօնասիրութիւնը փուճ է:
- 27 Աստուծոյ եւ Հօրը առջեւ՝ մաքուր ու անարատ կրօնասիրութիւնը սա՛ է.- այցելել որբերուն եւ այրիներուն՝ իրենց տառապանքին մէջ, ու ինքզինք անբիծ պահել աշխարհէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.