-
Ֆիլիպպեցիներին 2
- 1 Ուրեմն՝ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ կան սիրոյ սփոփանք, Հոգիի հաղորդութիւն, գութ ու կարեկցութիւն,
- 2 լիացուցէ՛ք իմ ուրախութիւնս՝ ըլլալով համախոհ եւ ունենալով միեւնոյն սէրը, մէ՛կ անձ ու մէ՛կ մտածում:
- 3 Ո՛չ մէկ բան ըրէք հակառակութեամբ կամ սնափառութեամբ. հապա՝ խոնարհութեամբ ուրիշը ձեզմէ գերազա՛նց համարեցէք՝՝:
- 4 Իւրաքանչիւրը թող նկատի չառնէ միայն իր շահը, այլ նաեւ ուրիշներո՛ւնը:
- 5 Ունեցէ՛ք այն մտածումը՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ էր.
- 6 Աստուծոյ կերպարանքը ունենալով՝ ան յափշտակութիւն մը չհամարեց Աստուծոյ հաւասար ըլլալը,
- 7 հապա ունայնացուց ինքզինք, իր վրայ առաւ ծառայի մը կերպարանքը եւ նմանեցաւ մարդոց. գտնուելով մարդկային կերպարով՝
- 8 խոնարհեցուց ինքզինք ու հնազանդ եղաւ մինչեւ մահ, նոյնիսկ՝ խաչին մահը:
- 9 Ուստի Աստուած ալ մեծապէս բարձրացուց զայն եւ շնորհեց անոր անուն մը՝ որ ամէն անունէ գերազանց է,
- 10 որպէսզի Յիսուսի անունին ծնրադրեն բոլորը՝ երկնաւորները, երկրաւորներն ու սանդարամետականները,
- 11 եւ ամէն լեզու դաւանի թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ Հայր Աստուծոյ փառքին համար:
- 12 Հետեւաբար, սիրելինե՛րս, ինչպէս ամէն ատեն հնազանդեցաք, ո՛չ միայն իմ ներկայութեանս մէջ, հապա ա՛լ աւելի հիմա՝ իմ բացակայութեանս ատեն, գործադրեցէ՛ք ձեր փրկութիւնը՝ ահով ու դողով.
- 13 որովհետեւ Աստուած է որ ձեր մէջ կը ներգործէ թէ՛ կամենալը եւ թէ ընելը՝ իր բարեհաճութեան համաձայն:
- 14 Ըրէ՛ք ամէն ինչ՝ առանց տրտունջներու եւ առարկութիւններու,
- 15 որպէսզի ըլլաք անմեղադրելի ու աննենգ, Աստուծոյ անարատ զաւակներ՝ կամակոր եւ խոտորեալ սերունդի մը մէջ: Դուք կը փայլիք անոնց մէջ՝ որպէս լուսաւորներ աշխարհի մէջ,
- 16 ամուր բռնելով կեանքին խօսքը, որպէսզի կարենամ պարծենալ Քրիստոսի օրը՝ թէ ընդունայն չեմ վազած, ո՛չ ալ ընդունայն աշխատած:
- 17 Նոյնիսկ եթէ ընծայուիմ ձեր զոհին ու հաւատքի պաշտօնին համար, կ՚ուրախանամ եւ ուրախակից կ՚ըլլամ ձեր բոլորին:
- 18 Նոյնպէս ալ դուք ուրախացէ՛ք եւ ուրախակի՛ց եղէք ինծի:
- 19 Տէր Յիսուսով կը յուսամ շուտով ձեզի ղրկել Տիմոթէոսը, որպէսզի իմ սիրտս ալ հանգչի՝ երբ գիտնամ ձեր վիճակը:
- 20 Որովհետեւ անոր նման ո՛չ մէկ սրտակից ունիմ, որ անկեղծաբար հոգայ ձեզ.
- 21 քանի որ բոլորը կը փնտռեն իրե՛նց շահը, ո՛չ թէ Յիսուս Քրիստոսինը:
- 22 Բայց դուք փորձով գիտէք թէ ան ծառայեց աւետարանին ինծի հետ՝ ինչպէս զաւակ մը հօրը հետ:
- 23 Ուստի կը յուսամ ձեզի ղրկել զինք անյապաղ, երբ տեսնեմ թէ ի՛նչ պիտի ըլլայ վիճակս:
- 24 Սակայն վստահութիւն ունիմ Տէրոջմով՝ թէ ե՛ս ալ շուտով պիտի գամ:
- 25 Բայց հարկաւոր համարեցի հիմա ձեզի ղրկել Եպափրոդիտոսը, իմ եղբայրս, գործակիցս ու զինակիցս, որ դուք ղրկած էիք իբր կարիքներուս պաշտօնեան:
- 26 Որովհետեւ ինք ալ կարօտցած է բոլորդ, եւ կը վշտանար որ լսեր էիք թէ հիւանդացեր էր:
- 27 Արդարեւ ինք հիւանդացաւ ու շատ մօտեցաւ մահուան, բայց Աստուած ողորմեցաւ անոր. ո՛չ միայն անոր՝ հապա ինծի ալ, որպէսզի չունենամ տրտմութիւն տրտմութեան վրայ:
- 28 Ուստի աւելի փութաջանութեամբ ղրկեցի, որպէսզի՝ տեսնելով զայն՝ դարձեալ ուրախանաք ու ես նուազ տրտմիմ:
- 29 Ուրեմն ընդունեցէ՛ք զայն Տէրոջմով՝ բոլորովին ուրախութեամբ, եւ պատուեցէ՛ք այդպիսիները.
- 30 քանի որ մահուան մօտեցաւ Քրիստոսի գործին համար՝ վտանգելով իր անձը, որպէսզի լրացնէ ինչ որ կը պակսէր ձեր կատարելիք պաշտօնին՝ ինծի հանդէպ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.