-
Գենեսիս 36
- 1 Այս է Եսաւի, այսինքն՝ Եդոմի ծննդաբանութիւնը:
- 2 Եսաւը կին առաւ քանանացիների դուստրերից Ադդային՝ քետացի Ելոնի դստերը, Ոլիբամային՝ խեւացի Սեբեգոնի որդի Անայի դստերը,
- 3 եւ Բասեմաթին՝ Իսմայէլի դստերը, որը Նաբէութի քոյրն էր:
- 4 Ադդան Եսաւի համար ծնեց Ելիփազին, իսկ Բասեմաթը ծնեց Ռագուէլին
- 5 Ոլիբաման ծնեց Յէուսին, Եգղոմին ու Կորխին: Սրանք Եսաւի այն որդիներն են, որ նա ունեցաւ Քանանացիների երկրում:
- 6 Եսաւն առաւ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցուածքն ու անասունները, այն ամէնը, ինչ ստացել, ձեռք էր բերել Քանանացիների երկրում, եւ հեռացաւ իր եղբայր Յակոբի մօտից՝ Քանանացիների երկրից,
- 7 որովհետեւ նրանց անասուններն այնքան շատ էին, որ պանդխտութեան երկիրը ի վիճակի չէր նրանց բաւարարելու:
- 8 Ուստի Եսաւը՝ նոյն ինքը Եդոմը, հաստատուեց Սէիր լերան վրայ:
- 9 Այս է Եսաւի՝ եդոմայեցիների նախահօր սերունդը Սէիր լերան վրայ:
- 10 Սրանք են Եսաւի որդիների անունները. Ելիփազ՝ Եսաւի կին Ադդայի որդին, Ռագուէլ՝ Եսաւի կին Բասեմաթի որդին:
- 11 Ելիփազի որդիներն են՝ Թեմանը, Ոմարը, Սոփարը, Գոթոմն ու Կենէզը:
- 12 Թամարը Ելիփազի՝ Եսաւի որդու հարճն էր եւ Ելիփազի համար ծնեց Ամաղէկին: Սրանք Ադդայի՝ Եսաւի կնոջ որդիներն են:
- 13 Ռագուէլի որդիներն են՝ Նաքոթը, Զարեհը, Ամման եւ Մեզան: Սրանք Բասեմաթի՝ Եսաւի կնոջ որդիներն են:
- 14 Ոլիբամայի՝ Սեբեգոնի որդի Անայի դստեր եւ Եսաւի կնոջ որդիներն են Յէուսը, Եգղոմն ու Կորխը:
- 15 Եսաւի ցեղապետ յետնորդներն են. Եսաւի անդրանիկ որդու՝ Ելիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը, ցեղապետ Ոմարը, ցեղապետ Սոփարը, ցեղապետ Կենէզը,
- 16 ցեղապետ Կորխը, ցեղապետ Գոթոմը, ցեղապետ Ամաղէկը: Սրանք Ադդայից ծնուած Ելիփազի ցեղապետերն են Եդոմացիների երկրում:
- 17 Եսաւի որդի Ռագուէլի որդիներն են՝ ցեղապետ Նաքոթը, ցեղապետ Զարեհը, ցեղապետ Ամման, ցեղապետ Մոզէն: Սրանք Եսաւի կին Բասեմաթից ծնուած Ռագուէլի ցեղապետերն են Եդոմի երկրում:
- 18 Եսաւի կին Ոլիբամայի որդիներն են՝ ցեղապետ Յէուսը, ցեղապետ Եգղոմը, ցեղապետ Կորխը: Սրանք Եսաւի կին՝ Անայի դուստր Ոլիբամայից ծնուած ցեղապետերն են:
- 19 Սրանք են Եսաւի որդիները, եւ սրանք են նրանց ցեղապետերը՝ Եդոմի որդիները:
- 20 Սէիրում բնակուող քոռեցի Սէիրի որդիներն են՝ Ղոտանը, Սեբաղը, Սեբեգոնը, Անան,
- 21 Դեսոնը, Ասերը եւ Ռիսոնը: Սրանք քոռեցու՝ Սէիրի որդու ցեղապետերն են Եդոմի երկրում:
- 22 Ղոտանի որդիներն են Քոռին, Եմման, իսկ Ղոտանի քոյրը Թամնան էր:
- 23 Սոբաղի որդիներն են՝ Գաղոմը, Մանաքաթը, Գեբաղը, Սոփարը եւ Ոնանը:
- 24 Սեբեգոնի որդիներն են՝ Այիէն եւ Ոնանը: Սա այն Ոնանն է, որ անապատում աղբիւր գտաւ, երբ արածեցնում էր իր հայր Սեբեգոնի էշերը:
- 25 Անայի որդիներն են՝ Դեսոնը եւ Ոլիբաման՝ Անայի դուստրը:
- 26 Դեսոնի որդիներն են՝ Ամադանը, Եսբանը, Յեթրանը եւ Քառանը:
- 27 Ասերի որդիներն են՝ Բալլանը, Զուկանը, Ոսնիկանը եւ Ուկամը:
- 28 Ռիսոնի որդիներն են՝ Ոսը եւ Առանը:
- 29 Քոռի ցեղապետերն են՝ ցեղապետ Ղոտանը, ցեղապետ Սոբաղը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան,
- 30 ցեղապետ Դեսոնը, ցեղապետ Ասերը, ցեղապետ Ռիսոնը: Սրանք Քոռի ցեղապետերն են իրենց գաւառներում, Եդոմի երկրում:
- 31 Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմայեցիների երկրում, երբ դեռ որեւէ թագաւոր չէր թագաւորում Իսրայէլում:
- 32 Եդոմում թագաւորեց Սեպփորի որդի Բաղակը. նրա քաղաքի անունը Դեննաբա էր:
- 33 Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Զարեհի որդի Յոբաբը, որ Բոսորայից էր:
- 34 Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ասոմը, որը Թեմանացիների երկրից էր:
- 35 Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Բարադի որդի Ադադը: Սա էր, որ Մովաբացիների դաշտում կոտորեց Մադիամին: Նրա քաղաքի անունը Գեթէմ էր:
- 36 Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց Սամաղան՝ Մասեկկայից:
- 37 Մեռաւ Սամաղան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը՝ Ռոբոթից, որը գտնւում է գետի եզերքին:
- 38 Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ոքոբորի որդի Բալլայենոնը:
- 39 Մեռաւ Ոքոբորի որդի Բալլայենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Բարադի որդի Ադադը: Նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբէէլ: Սա Մազոբի որդի Մատրէթի դուստրն էր:
- 40 Սրանք են Եսաւի սերունդների, Եսաւի ցեղապետերի անուններն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց վայրերի՝ իրենց աշխարհում, եւ ըստ իրենց տոհմերի, համաձայն նրանց անունների. ցեղապետ Թամանա, ցեղապետ Ղոտան, ցեղապետ Յեթաթ,
- 41 ցեղապետ Ոլիբամասա, ցեղապետ Հեղա, ցեղապետ Փենոն,
- 42 ցեղապետ Կենէզ, ցեղապետ Թեման, ցեղապետ Մազար,
- 43 ցեղապետ Մագեդիէլ, ցեղապետ Զաբոյին: Սրանք եդոմայեցիների ցեղապետերն են ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի, եւ այս Եսաւն է, որ դարձաւ Եդոմի նախահայրը:
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Eastern (Genesis Exodus Gospels) (easternarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
Eastern Armenian Bible
Includes Genesis, Exodus, and the Gospels- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. Armenian.
- Distribution Abbreviation: easternarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.