-
2 Կորինթացիներին 1
- 1 Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը, ու Տիմոթէոս մեր եղբայրը, Կորնթոսի մէջ եղած Աստուծոյ եկեղեցիին եւ Աքայիայի մէջ եղող բոլոր սուրբերուն.
- 2 շնորհք ու խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, եւ Տէր Յիսուս Քրիստոսէ:
- 3 Օրհնեա՜լ ըլլայ Աստուած, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը, արգահատանքի Հայրը եւ ամէն մխիթարութեան Աստուածը,
- 4 որ կը մխիթարէ մեզ մեր ամբողջ տառապանքին մէջ, որպէսզի մենք կարենանք մխիթարել անոնք՝ որ որեւէ տառապանքի մէջ են, այն մխիթարութեամբ՝ որով մենք կը մխիթարուինք Աստուծմէ.
- 5 որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքները կ՚առատանան մեր մէջ, նմանապէս մեր մխիթարութիւնն ալ կ՚առատանայ Քրիստոսի միջոցով:
- 6 Եթէ տառապինք՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է, որ արդիւնաւոր կ՚ըլլայ՝ համբերելով այն նոյն չարչարանքներուն, որոնցմով մենք ալ կը չարչարուինք. ու եթէ մխիթարուինք՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է:
- 7 Մեր յոյսը հաստատուն է ձեր վրայ, որովհետեւ գիտենք թէ ինչպէս հաղորդակից էք մեր չարչարանքներուն, նոյնպէս ալ մխիթարութեան պիտի ըլլաք:
- 8 Որովհետեւ չենք ուզեր, եղբայրնե՛ր, որ անգիտանաք Ասիայի մէջ մեզի պատահած տառապանքը. չափէն աւելի ծանրաբեռնուեցանք, մեր կարողութենէն աւելի, ա՛յնքան՝ որ նոյնիսկ յուսահատեցանք կեանքէն:
- 9 Բայց մահուան վճիռը ունէինք մեր վրայ, որպէսզի վստահինք ո՛չ թէ մենք մեզի, հապա Աստուծոյ՝ որ մեռելները կը յարուցանէ:
- 10 Ան այդպիսի մեծ մահէ մը ազատեց մեզ, ու կ՚ազատէ.
- 11 եւ կը յուսանք թէ ան տակաւին պիտի ազատէ: Դուք ալ կը գործակցիք՝ մեզի համար աղերսելով, որպէսզի շատեր շնորհակալ ըլլան մեր պատճառով՝ շատ անձերու աղօթքին միջոցով մեզի եղած շնորհին համար:
- 12 Արդարեւ սա՛ է մեր պարծանքը՝ մեր խղճմտանքին վկայութիւնը, թէ մենք՝ պարզամտութեամբ եւ Աստուծոյ անկեղծութեամբ, ո՛չ թէ մարմնաւոր իմաստութեամբ՝ հապա Աստուծոյ շնորհքով վարուեցանք աշխարհի մէջ, եւ ա՛լ աւելի ձեզի հանդէպ:
- 13 Որովհետեւ ուրիշ բան չենք գրեր ձեզի, քան ինչ որ դուք կը կարդաք ու կը հասկնաք. եւ կը յուսամ թէ մինչեւ վախճանն ալ պիտի հասկնաք,
- 14 ինչպէս նաեւ մասամբ հասկցաք մեզ, թէ մենք ձեր պարծանքն ենք, ինչպէս դուք ալ մերը՝ Տէր Յիսուսի օրը:
- 15 Այս վստահութեամբ կը փափաքէի նախ գալ ձեզի, որպէսզի դուք երկրորդ շնորհք մը ընդունիք,
- 16 անցնիլ ձեզմէ դէպի Մակեդոնիա, եւ Մակեդոնիայէն դարձեալ գալ ձեզի, ու ձեզմէ ուղարկուած՝ երթալ Հրէաստան:
- 17 Ուրեմն երբ այսպէս փափաքեցայ, միթէ թեթեւութեա՞մբ վարուեցայ. եւ կամ՝ ինչ որ ես կը ծրագրեմ, մարմնաւորապէ՞ս կը ծրագրեմ, որպէսզի իմ քովս «այո՛»ն՝ այո՛ ըլլայ, եւ «ո՛չ»ը՝ ո՛չ՝՝:
- 18 Սակայն Աստուած հաւատարիմ է, որ ձեզի հասած մեր խօսքը «այո՛» եւ «ո՛չ» չէր.
- 19 քանի որ Աստուծոյ Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզուեցաւ ձեզի մեր միջոցով, (ինձմով, Սիղուանոսով ու Տիմոթէոսով,) «այո՛» եւ «ո՛չ» չեղաւ, հապա իր մէջ եղաւ «այո՛»ն:
- 20 Արդարեւ Աստուծոյ բոլոր խոստումները՝ իր մէջ «այո՛» են, եւ իր մէջ «ամէ՛ն» են՝ Աստուծոյ փառքին համար մեր միջոցով:
- 21 Ուրեմն ա՛ն որ հաստատեց մեզ Քրիստոսով՝ ձեզի հետ, եւ օծեց մեզ՝ Աստուա՛ծ է,
- 22 որ նաեւ կնքեց մեզ ու տուաւ մեզի Հոգիին գրաւականը՝ մեր սիրտերուն մէջ:
- 23 Բայց ես Աստուած վկայ կը կանչեմ իմ անձիս, թէ տակաւին Կորնթոս չեկայ՝ խնայելու համար ձեզի:
- 24 Ո՛չ թէ կը տիրենք ձեր հաւատքին վրայ, հապա գործակիցներ ենք ձեր ուրախութեան. որովհետեւ դուք հաւատքով կը կենաք:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.